Մինչեւ 2035 թվականը մարդկությունը կհասնի կլիմայի փոփոխության անդառնալիության կետին

Եթե մարդկությունը չսկսի միջոցներ ձեռնարկել մինչեւ 2035 թվականը կլիմայի փոփոխության դեմ պայքարում, այն չի կարողանա սահմանափակել գլոբալ միջին ջերմաստիճանի աճը Ցելսիուսի երկու անվտանգ աստիճանով,  իսկ 1,5 աստիճանով տաքացումը դադարեցնելու հնարավորությունը գրեթե կորսված է, գրում է N + 1-ը` հղում կատարելով Earth System Dynamics-ին:

Մոլորակի միջին գլոբալ ջերմաստիճանն այժմ մեկ աստիճանով գերազանցում է XIX դարի կեսերի այսպես ասած նախաարդյունաբերական շրջանի ցուցանիշները:

2015-ին ընդունված Փարիզի համաձայնագիրը ենթադրում է, որ ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման շնորհիվ ջերմաստիճանի աճը, որն առաջացել է կլիմայի վրա մարդածին գործոնից, չի գերազանցի երկու աստիճան Ցելսիուսը:

Ուտրեխտի համալսարանից Հենկ Դեյքկստրան եւ իր գործընկերները օգտագործել են կլիմայական մոդելներ, որպեսզի որոշեն «անդառնալիության կետը», որից հետո այլեւս հնարավոր չէ սահմանափակել տաքացումը:

Ըստ հեղինակների հաշվարկների, եթե մարդը բարձրացնի վերականգնվող էներգիայի աղբյուրների մասնաբաժինը էներգետիկ հաշվեկշռում տարեկան երկու տոկոսով, ապա դա պետք է անել մինչեւ 2035 թվականը. այդ դեպքում 67 տոկոս հավանականությամբ, այս դարավերջում տաքացումը կհաջողվի երկու աստիճանով դադարեցնել:

Աղբյուրը՝ news.am