Կարեն Ներսիսյանը նշանակվել է ԱՀ Նախագահի խորհրդական

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կարեն Ներսիսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-տնտեսագիտական վարչության պետ։

Այս մասին  տեղեկացրել են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Կարեն Ներսիսյանի կենսագրությունը.

Ծնվել է 1955թ. մայիսի 1-ին Ասկերանի շրջանի Շոշ գյուղում:

 

1976թ. ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետը:

1978-1979թթ.  ծառայել է բանակում:

1993թ ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի «Ֆինանսներ և վարկ» ֆակուլտետը և ստացել տնտեսագետի որակավորում:

1992-1994թթ.՝ ԼՂՀ նախարարների խորհրդի  ֆինանսավարկային բաժնի վարիչ:

1994թ.՝ ԼՂՀ կենտրոնական բանկի նախագահ

1997թ. նոյեմբերի 23-ին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր:

1998-1999թթ. ՝ ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամի նախագահ

 

2006-2013թթ.՝ ԱրՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ

2013 — 2018թթ. ՝  ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ

2018թ. հոկտեմբերի 11-ին նշանակվել է ԱՀ նախագահի խորհրդական-տնտեսագիտական վարչության պետ:

Տնտեսագիտության թեկնածու է, ու դոցենտի կոչում:

Մեծ թվով գիտական աշխատությունների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

2009թ. ԱՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով:

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհդի ամդամ է:

BUH.AM կայքի գործունեությունը համակարգող խորհրդի անդամ է:

Շնորհավորում ենք մեր գործընկեր Կարեն Ներսիսյանին բարձր վստահության արժանանալու համար: Համոզված ենք, որ օժտված լինելով պրոֆեսիոնալ և մարդկային բարձր հատկանիշներով, նա բարձր մակարդակով կիրականացնի իր առջև դրված բոլոր ծրագրերը:

Ռաֆայել Վահանյան,

միջազգային գրոսմայստեր