ԼԻԼԻԹ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ՝ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՌԵԿՏՈՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրամանով  բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը նշանակվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:

Լիլիթ Սևակի Արզումանյանը ծնվել է 1957 թվականի մարտի 5-ին Երևանում:

Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը 1978թ․:

2001թ.-ից Հայաստանի գրողների միության անդամ է, 2005-ից` Հայաստանի թատերական գործիչների միության անդամ: Նա հինգ գրքի և ութսունից ավելի հոդվածների հեղինակ է:

Բանասիրական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր։

Լիլիթ Արզումանյանը Հայաստանի Հանրապետության  բարձրագույն որակավորման հանձնաժողովի հիմնադիրներից է,  2013-2018թթ.`   Հանձնաժողովի նախագահը:

Հիշեցնենք, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը սեփական դիմումի համաձայն օրերս ազատվել է աշխատանքից:

BUH.AM-ը շնորհավորում է Լիլիթ Արզումանյանին ռեկտորի պաշտոնակատար նշանակվելու կապակցությամբ։