16 Սեպտեմբերի 2019թ. 8:21

Հարկային օրենսգրքի փոփոխություններով առաջարկվում է մինչ 2023թ. եկամտահարկը իջեցնել մինչև 20%

Իրավական հարկերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Փողոխությունները ենթադրում են եկամտային հարկի դրույքաչափի անընդմեջ նվազում առաջիկա 5 տարում։ 2019թ հուլիսի 1-ից՝ 23%, 2020թ հունվարի 1-ից` 22%, 2021թ հունվարի 1-ից` 21%, 2022թ հունվարի 1-ից` 20.5%, 2023թ հունվարի 1-ից՝ 20%։

Նախագծով առաջարկվում է շրջանառության հարկի շեմը 58.35 մլն դրամից կրկին բարձրացնել մինչև 115 մլն դրամ։

Նոր օրենքով ենթադրվում է 2019 թվականի հուլիսի 1-ից սկսած՝ առավել առաջանցիկ տեմպերով բարձրաց­նել ծխա­խոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքա­­չափերը: Առաջարկվում է բարձրացնել նաև օղու և էթիլային սպիրտի նվազագույն իրացման գները՝ 1 լիտր 100 տոկոսանոց սպիրտի հաշվով 3500 դրամի փոխարեն նախատեսելով 6000 դրամ։ Նախատեսվում է 2019 թվականի հուլիսի 1-ից ընդլայնել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք­ների շրջանակը՝ որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպե­լիքի մեջ հինգ և ավել գրամ շաքար պարունակող ըմպելիքները, ինպես նաև 2019 թվականի հուլիսի 1-ից բարձրացնել գարեջրի ակցիզային հարկի դրույքա­չափը։ 2020 թվականի հունվարի 1-ից վերանայել 301 և ավել ձիաուժ ունեցող մեքենա­ներից շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքա­չափը՝ մեկ ձիաուժի համար ներկայումս նախատեսված 50 դրամի փոխարեն սահմա­նելով 150 դրամ։

Առաջարկվում է նաև ինքնազբաղված անձանց հարկման համակարգի և ընտա­նեկան ձեռնարկա­տի­րու­թյան համա­կարգի փոխարեն ներդնել միասնական միկրո­ձեռ­նար­կատիրության հարկ­ման համակարգ՝ սահ­մանելով, որ հարկման այս համակարգից կարող են օգտվել ինչպես իրավա­բանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, այնպես էլ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, եթե վերջիններիս իրացման շրջանառության տարե­կան մեծությունը չի գերազանցում 20 մլն դրամը:

Գործունեության տեսակների, որոնք կարող են իրականացվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից

  1. Բնակչության պատվերով կատարվող`

1.1. կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում

1.2. հագուստի արտադրություն և նորոգում

1.3. գլխարկների արտադրություն և նորոգում

1.4. գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում

1.5. փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում

1.6. ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում

1.7. համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում

1.8. հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում

1.9. տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն

1.10. այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն

1.11. թիթեղագործական գործունեություն

  1. Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում
  2. Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ
  3. Լեզուների ուսուցման դասընթացներ
  4. Բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ
  5. Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն
  6. Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն
  7. Ստեղծագործական գործունեություն
  8. Խնջույքավարների գործունեություն
  9. Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում
  10. Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար
  11. Դարբնոցային գործունեություն
  12. Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում:

Աղբյուրն՝ այստեղ