Մագնուս Կարլսենը՝ շախմատի աշխարհի չեմպիոն

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լոնդոնյան մրցախաղի ելքը որոշվեց թայ-բրեյքում: ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանան թայ-բրեյքում չկարողացավ ոչ մի հաղթանակ տոնել, և Կարլսենը հաղթեց 3:0 հաշվով:

Նորվեգ Մագնուս Կարլսենն արդեն 4-րդ անգամ պահպանեց աշխարհի չեմպիոնի կոչումը:

Մագնուսն աշխարհի 16-րդ չեմպիոնն է: Նա այս տիտղոսը նվաճեց 2013 թվականին՝ գերազանցելով աշխարհի 15-րդ չեմպիոն Վիշի Անանդին: 2014 թվականին Կարլսենը պահպանեց չեմպիոնի կոչումը Անանդի հետ մրցախաղում, իսկ 2016 թվականին՝ հաղթեց ռուս Սերգեյ Կարյակինին:

Կարլսենը շախմատի պատմության մեջ ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստն է:

Աղբյուրն՝ այստեղ