Արդեն գրել ենք, որ ճարտարապետաշինարարական համալսարանի նախկին աշխատակից Ամալյա Խալաթյանը մի քանի հարց էր ուղղել նույն նամալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանին ( այստեղ):
Ճանաչված բուհի ռեկտորի կողմից, լղոզված, ոչինչ չասող արձագանքն ենթադրում է համարժեք պատասխան:
BUH.AM-ը դիմում է ճարտարապետաշինարարական համալսարանի հետ առնչություն ունեցող բոլոր անձանց, ովքեր տեղեկություններ կարող են հաղորդել բուհի ինստիտուցիոնալ հավատարմագրման հետ կապված հարցերի վերաբերյալ:
Սա երկար գործընթաց է, և պահանջում է մանրամասն ուսումնասիրություն, քանի որ ռեկտոր Գագիկ Գալստյանը, ըստ BUH.AM -ի ունեցած նախնական տեղեկությունների, որևէ էական առնչություն չի ունեցել համալսարանի հավատարմագրման գործընթացի հետ և “Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” պետական պարգևը ստացել է այլ անձանց կատարած աշխատանքի դիմաց:
Կարող եք չկասկածել, որ բոլոր փաստերը մանրամասն կուսումնասիրվեն և ճշմարտությունը վեր կհանվի:
Իսկ մինչ այդ, BUH.AM-ը, որպես հիմք ընդունելով նույն համալսարանի կայքում բերված նյութերը, կներկայացնի այն անձանց ցուցակը, ովքեր պարգևատրվել են բուհի 95-ամյակի առթիվ: Ընթերցողը թող ինքը որոշի, թե նրանցից ովքեր են իրականացրել եվրոպական հավատագրման գործընթացը:
Օրական կներկայացնենք մեկ պարգևատրվածի լուսանկար:
Դատեք ինքներդ:
Օր երրորդ՝ Մերի Սիրունյան:
Հիշեցնենք, որ ճարտարապետաշինարարական համալսարանի ներկայիս խորհրդական Մերի Սիրունյանը 2006թ., ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի կողմից, հակակոռուպցիոն ծրագրով իրականացված խոշոր միջոցառումներից մեկի՝ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի լուծարված ֆիզկուլտուրայի ամբիոնի լաբորանտ էր: Այդ ժամանակ, համալսարանի երիտասարդական թևի խնդրանքով, ֆիզկուլտուրայի ամբիոնից միայն լաբորանտներ Գոհար Մատուլյանը և Մերի Սիրունյանը խուսափեցին պաշտոնանկությունից: Եվ դա ռեկտորի կոպիտ սխալներից էր: