Այսօր Հովհաննես Զանազանյանի ծննդյան օրն է․․․

Հովհաննես Զանազանյան ծնվել է 1946թ. դեկտեմբերի 10-ին , Աթենքում`Հունաստանի Թագավորություն: Խորհրդային և հայ նախկին ֆուտբոլիստ, հարձակվող։ Սպորտի վարպետ (1970)։Միջազգային կարգի սպորտի վարպետ (1972)։ 1971թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1977թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը։

Ֆուտբոլ սկսել է պարապել 1959թ. Երևանի «Սպարտակում», մարզիչ Քաջայր Փոլադյանի մոտ։ 1965թ. տեղափոխվել է Ղափանի «Լեռնագործ», որի կազմում հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության երկրորդ խմբի «Բ» դասում և դարձել է թիմի լավագույն ռմբարկու։ 1966թ. խաղացել է ԽՍՀՄ առաջնության երկրորդ խմբի «Ա» դասում։

1966թ. մրցաշրջանի վերջում տեղափոխվել է Երևանի «Արարատ», որի կազմում մինչև 1975թ. խաղացել է ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում, ուր մասնակցել է 243 խաղի, խփել 56 գոլ, դարձել ԽՍՀՄ չեմպիոն, կրկնակի գավաթակիր։ Թիմի անփոխարինելի ավագն էր։

1976թ. խաղացել է Մոսկվայի «Սպարտակում»։ Կարիերան ավարտել է ՖԻՄԱ և «Ղարաբաղ» թիմերում։

1971-1972թթ. խաղացել է ԽՍՀՄ հավաքականում։ 1972թ. Մյունխենի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։

Մարզել է Բեյրութի ՀՄԸՄ-ն, Հայաստանի Երիտասարդական հավաքականը, «Սպարտակ» և «Բանանց»ակումբները։

2005 թվականից «Բանանց» ակումբի փոխնախագահն էր։

2006թ․ ընդունելով ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի առաջարկը, մինչև իր կյանքի վերջին օրը ղեկավարել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնը։ Նրա ղեկավարությամբ ճարտարապետաշինարարական համալսարանի “Ինժեներ” թիմը նվաճել է համալսարանական ակումբների միջև անցկացվող մրցաշարի չեմպիոնի կոչումը։

2009թ. եղել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։

2011թ. նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչիպատվավոր կոչում։

2013թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

Հովհաննես Զանազանյանի ծնունդը միշտ հիշվելու է երախտագիտության զգացումով ու հարգանքով։

Ռաֆայել Վահանյան

միջազգային գրոսմայստեր