18 Հոկտեմբերի 2019թ. 10:28

Ռուբեն Վարդանյան. Բոլորս պետք է օգնենք Փաշինյանին

Երեւան: Մեդիամաքս: Գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանն ասել է, որ «բոլորս պետք է օգնենք Փաշինյանին, որովհետեւ եթե նա տապալվի, դա աղետ կլինի հայ ազգի համար»:

«Այսօր Հայաստանը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջեւ: Երկիրը բարեփոխումների եւ արդիականացման կարիք ունի բոլոր ոլորտներում: Նրան [Նիկոլ Փաշինյանին] դժվարին աշխատանք է սպասվում եւ մենք բոլորս պետք է օգնենք նրան, որովհետեւ եթե նա տապալվի, դա աղետ կլինի հայ ազգի համար: Մարդիկ նրան վստահության մեծ մանդատ են տվել եւ ես հույս ունեմ, որ նա կկարողանա արդարացնել այդ մեծ սպասելիքները, որքան էլ դա դժվար լինի:

Նա, իհարկե, երկիրը տնտեսական տրանսֆորմացիայի ճանապարհով տանելու փորձ չունի, բայց եթե կարողանա հանդես գալ որպես պրոֆեսիոնալ եւ ազատ մտածող մարդկանց համախմբող, կարող է հաջողության հասնել», — ասել է Ռուբեն Վարդանյանը Deutsche Welle-ին տված հարցազրույցում:
Խոսելով Հայաստանում տիրող տրամադրությունների մասին, Ռուբեն Վարդանյանն ասել է.
«Մենք ապրում ենք անհավատալի լավ ժամանակներում եւ մարդիկ շատ հույսեր եւ դրական հույզեր ունեն»:

Աղբյուրն՝ այստեղ