16 Սեպտեմբերի 2019թ. 8:19

Ավելի ու ավելի շատ ամերիկացիներ են տնտեսական անկում կանխատեսում

Ավելի ու ավելի շատ ամերիկացիներ են տնտեսական անկում կանխատեսում հաջորդ տարում, ինչը կարող է ազդել նախագահ Դոնալդ Թրամփի վրա՝ երկրորդ ժամկետի համար նրա վերընտրվելու առումով՝ տեղեկացնում է CNBC-ը։

Ամերիկացիների ընդամենը 28 տոկոսն է կարծում, որ հետագա 12 ամիսներին տնտեսության վիճակը կլավանա։ 33 տոկոսը սպասում է, որ իրավիճակը կվատանա, իսկ 37 տոկոսը՝ որ կմնա նույնը։ Հարցումներն իրականացրել է NBC News / Wall Street Journal-ը։

Տնտեսության հանդեպ ընտրողների կասկածները վատ նախանշան են նախագահի համար, որը հաճախ է հայտարարում տնտեսական հաջողությունների մասին։ Թրամփի դիրքորոշումն այս մասին կարող է հօդս ցնդել վատ վարկանիշի հետեւանքով՝ հաշվի առնելով այն, որ նա, ամենայն հավանականությամբ, կպայքարի երկրորդ ժամկետի համար։

Աղբյուրը՝ news.am