16 Սեպտեմբերի 2019թ. 7:58

Ռեկտոր Գագիկ Գալստյանի շքախումբը. Օր 4-րդ՝ Գուրգեն Մինասյան

Արդեն գրել ենք, որ ճարտարապետաշինարարական համալսարանի նախկին աշխատակից Ամալյա Խալաթյանը մի քանի հարց էր ուղղել նույն նամալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանին ( այստեղ):

Ճանաչված բուհի ռեկտորի կողմից, լղոզված, ոչինչ չասող արձագանքն  ենթադրում է համարժեք պատասխան:

BUH.AM-ը դիմում է ճարտարապետաշինարարական համալսարանի հետ առնչություն ունեցող բոլոր անձանց, ովքեր տեղեկություններ կարող են հաղորդել բուհի ինստիտուցիոնալ հավատարմագրման հետ կապված հարցերի վերաբերյալ:

Սա երկար գործընթաց է, և պահանջում է մանրամասն ուսումնասիրություն, քանի որ ռեկտոր Գագիկ Գալստյանը, ըստ BUH.AM -ի ունեցած նախնական տեղեկությունների, որևէ էական առնչություն չի ունեցել համալսարանի հավատարմագրման գործընթացի հետ և “Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” պետական պարգևը ստացել է այլ անձանց կատարած աշխատանքի դիմաց: 

Կարող եք չկասկածել, որ բոլոր փաստերը մանրամասն կուսումնասիրվեն և ճշմարտությունը վեր կհանվի:

Իսկ մինչ այդ, BUH.AM-ը, որպես հիմք ընդունելով նույն համալսարանի կայքում բերված նյութերը, կներկայացնի այն անձանց ցուցակը, ովքեր պարգևատրվել են բուհի 95-ամյակի առթիվ: Ընթերցողը թող ինքը որոշի, թե նրանցից ովքեր են իրականացրել եվրոպական հավատագրման գործընթացը:

Օրական կներկայացնենք  մեկ պարգևատրվածի լուսանկար:

Դատեք ինքներդ:

Գուրգեն Մինասյանի ծառայություններն ի օգուտ Գագիկ Գալստյանի, առանձնահատուկ արմատներ ունի: Այնքան առանձնահատուկ, որ հանուն ռեկտոր Գալստյանի մութ ծրագրերի իրագործման, այս անձնավորությունն, ով անթիվ-անհամար պաշտոններ է զբաղեցնում Գալստյանի “արքունիքում”, չի խորշում ներքաշվել շատ կասկածելի պատմությունների մեջ, որոնց մասին տեղեկատվություն կներկայացնենք առաջիկայում:

Եվ այսպես, օր չորրորդ՝ Գուրգեն Մինասյան:

Գագիկ Ներսիսյան