Դեկտեմբերի 19-ը Լեոնիդ Բրևժնևի ծննդյան օրն է

Լեոնիդ Իլյիչ Բրեժնևը ԽՍՀՄ բարձրագույն պաշտոնը զբաղեցրել է 18 տարի՝ 1964 – 1982 թթ.:

Բրեժնևը ԽՍՀՄ պատմության մեջ միակ մարդն է եղել, ով հերոսի 5 ոսկե աստղի է արժանացել. մեկ անգամ նա պարգևատրվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի աստղով և 4 անգամ Խորհրդային միության հերոսի աստղով: Մարշալ Ժուկովն արժանացել է Խորհրդային միության հերոսի 4 աստղի, իսկ Բրեժնևին նախորդող Նիկիտա Խրուշչովը Սոցիալիստական աշխատանքի հերոսի 3 աստղի և Խորհրդային միության հերոսի մեկ աստղի: Խորհրդային միության մյուս հերոսներից ոչ մեկը 3 ոսկե աստղից ավելիին չի արժանացել:

Բացի այդ՝ Բրեժնևը «Հաղթանակ» շքանշանի արժանացած միակ մարդն է եղել, ում պարգևը չեղարկվել է՝ շքանշանի կանոնադրությանը չհամապատասխանելու պատճառով: «Հաղթանակ» շքանշանը կարող էր տրվել միայն նրանց, ովքեր պատերազմի ժամանակ ռազմաճակատում հրամանատար են եղել և ինչ-որ գործողության ժամանակ ռազմավարական բեկում են իրականացրել կամ դաշնակից բանակների գլխավոր հրամանատարներին, ովքեր զգալի ավանդ են ունեցել ֆաշիզմի դեմ հաղթանակում: Բրեժնևը, ով պատերազմի տարիներն անցկացրել է բանվորագյուղացիական կարմիր բանակի քաղաքական մարմնի կառավարչական պաշտոններում, այդ շքանշանին արժանանալու ոչ մի իրավունք չի ունեցել, այն էլ՝ 1978 թվականին, երբ տեղի է ունեցել պարգևատրումը:

Խորհրդային առաջնորդների թաղման արարողությունների ժամանակ ընդունված էր տանել նրանց պարգևները՝ ամրացված առանձին փոքրիկ բարձիկների վրա: Սակայն Բրեժնևն ունեցել է ավելի քան 200 մեդալ և շքանշան: Ստիպված ամեն բարձիկի վրա մի քանի մեդալ և շքանշան են ամրացրել և պատվո պահակախումբը սահմանափակել են 44 ավագ սպաներով:

Աղբյուրը՝ այստեղ