Երբ հեռանում են ընկերներդ, ինչ որ բան մեռնում է նաև քո հոգում… ու ամեն գնացողի հետ այն ավելի ու ավելի է սեղմվում, որ հանկարծ չպայթի կլանելով ահռելի վիշտը:
Սերգեյ Խառատյանը գնաց խառնվեց տասնյակ իմ այն ընկերներին, որոնց բացակայությունը հարցականի տակ է դնում նաև քո գոյության իմաստը: Լույսի բաժին դառնաք բոլորդ…
Սերգեյ Վարշամի Խառատյան.
Ծնվել է 1950թ. փետրվարի 20-ին Լենինականում ու ապրել ընդամենը 68 տարի:
Իր երկրային կյանքի կարճ տարիների ընթացքում նա հասցրել է լինել Ան-2, Իլ-18, Տու-134, Տու-154, Իլ-86, Ա-310, RRJ-95, Ա-320, օդանավերի հրամանատար:
Սերգեյ Խառատյանը քաղաքացիական ավիացիայի լավագույն օդաչուներից էր՝ իր բարձր մասնագիտական և մարդկային որակներով:
Հովհաննես Թոքմաջյան