«Ես գիտեմ, որ իմ մահից հետո գերեզմանիս աղբ կնետեն, սակայն պատմության քամին այն կցրի»,- ասել է Ստալինը:
Ստալինի ընթերցանության սովորական նորման ներառում էր օրական 300 թերթ:
Ըստ ներկա չափանիշների՝ իր ձեռք բերած գիտական արդյունքներով՝ Ստալինը դեռ 1920թ. փիլիսոփայության դոկտոր էր: Հայտնի է, որ ոչ ոք էկոնոմիկայում այնքան հաջողություն չի ունեցել, որքան Ստալինը: Ստալինի մահից հետո նրա անձնական արխիվը ոչնչացվել է:
Ստալինը հեռահար նպատակներ էր դնում, և այդ օրվա որոշումները մասշտաբային հեռահար ծրագրերի մի մասն էին կազմում:
Ստալինը մեծ նշանակություն էր տալիս կրթական մակարդակին:
Ստալինը չէր պայքարում օղու դեմ, նա պայքարում էր մարդկանց ազատ ժամանակի համար: Հենց Ստալինի շնորհիվ է զարգանում սիրողական սպորտը: Յուրաքանչյուր հաստատություն ուներ իր սպորտային ակումբները, որի անդամներն այդ հաստատությունների աշխատողներն էին: Մեծ հաստատությունները պետք է ֆինանսապես օգնեին ստադիոններին: Սպորտով զբաղվում էին բոլորը, և զարգացած էին սպորտի բոլոր տեսակները:
ԽՍՀՄ բոլոր քաղաքներում ստալինյան ժամանակներից հետո դեռ պահպանվել են զբոսայգիները: Այդ զբոսայգիները նախատեսված էին համընդհանուր հանգստի համար: Դրանք ներառում էին ընթերցանության և տարբեր խաղերի` շախմատի, բիլյարդի համար նախատեսված տարածքներ: Զբոսայգիների անբաժան մասն էին կազմում պաղպաղակի, գարեջրի կետերը, ամառային թատրոնները, պարահրապարակները:
Ստալինն իսկական լեզվաբան էր. նա տիրապետում էր վրացերեն, ռուսերեն, հին հունարեն, ֆրանսերեն, հունգարերեն, անգլերեն և գերմաներեն լեզուներին: Հասկանում էր հայերեն և օսեթերեն: Ստալինը նամակները գրում էր գրագետ և անսխալ:
Նա սիրում էր նկարել:
Նրան 12 անգամ ներկայացրել են գեներալի կոչման, սակայն Ստալինն ամեն անգամ հրաժարվել է:
Ստալինն ամերիկյան «Times» ամսագրով երկու անգամ ճանաչվել է՝ որպես «Տարվա մարդ»:
Պատրաստել է ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ
/տպագրվում է կրճատումներով/
Աղբյուրն` https://168.am/2013/05/27/230285.html