16 Սեպտեմբերի 2019թ. 8:06

Բիզնեսի համար լավագույն երկրները

Հայաստանը 81-րդ տեղն է զբաղեցրել 2019-ին բիզնես վարման համար լավագույն երկրների վարկանիշում (The Best Countries For Business-2019), որը կազմել են Forbes-ի փորձագետները:

Վրաստանը վարկանիշում 44-րդն է, Ադրբեջանը՝ 70-րդը, Ռուսաստանը՝ 55-րդը:

Best Countries for Business վարկանիշում ներառված է 161 երկիր: Պետությունները գնահատվում են 15 չափորոշիչով, որոնց թվում են՝ հարկերը, կենսամակարդակը, առևտրային և ֆինանսական ազատությունը, սեփականության իրավունքի պաշտպանությունը, նորարարությունները, ներդրումները, կոռուպցիայի եւ մարդու անձնական ազատությունների մակարդակը:

Աշխարհում բիզնեսի վարման համար լավագույն երկիր է ճանաչվել Մեծ Բրիտանիան: Երկրորդ տեղում Շվեդիան է, երրորդում՝ Հոնկոնգը:

Աղբյուրն՝ այստեղ