3 Հոկտեմբերի 2023թ. 4:40

Ինչպես է ուղեղն աշխատում ամանորյա տոների ժամանակ

Դանիացի գիտնականները հայտնել են, թե ամանորյա տոների ժամանակ ուղեղն ինչպես է աշխատում: Նրանք սա պարզել են ոչ թե հատուկ հետազոտության ընթացքում, այլ միանգամայն ուրիշ հետազոտության համար տվյալներ հավաքելու ժամանակ, փոխանցում է Planet-today-ը:

Կոպենհագենի համալսարանի գիտնականները հետազոտությունն անցկացնելիս փորձել են հասկանալ միգրենի հետ կապված ուղեղի աշխատանքի փոփոխությունները: Եվ միայն հետո է որոշվել ուսումնասիրել ուղեղի աշխատանքն ամանորյա տոների շրջանում: Հետազոտությունն անցկացվել է ՄՌՏ միջոցով:

Հետազոտության բոլոր մասնակիցները Կոպենհագենից առողջ մեծահասակներ էին: Նրանց տարբեր պատկերներ են ցույց տվել: Դրանց մի մասը սովորական էին, մյուսները կապված էին ամանորյա տոների շրջանի հետ:

Այդ ընթացքում սքանավորվել է ուղեղի ակտիվությունը: Սա կույր հետազոտություն էր, այսինքն՝ գիտնականները տոների նկատմամբ մասնակիցների վերաբերմունքին անտեղյակ էին մինչեւ նրանց ստուգելը: Միայն սքանավորումից հետո է նրանց անկետա տրվել՝ խնդրելով ամանորյա տոների վերաբերյալ իրենց կարծիքը շարադրել:

Վերլուծվել են երկու կարգի մասնակիցների տվյալները: Առաջինը կազմված էր այն մարդկանցից, որոնք Ամանորը նշել էին եւ տոնից դրական զգացումներ ունեին, երկրորդի մեջ ընդգրկված էին նրանք, ովքեր չէին նշել կամ չեզոք զգացումներ ունեին:

Տոնական ժամանակահատվածին դրական վերաբերվողների շրջանում դիտվել է ուղեղի մի քանի հատվածներում արյան շրջանառության զգալի մեծացում՝ սենսորային եւ շարժողական կեղեւում, նախաշարժողական եւ առաջնային շարժողական կեղեւում, ինչպես նաեւ գագաթնային բաժնում:

Աղբյուրն՝ NEWS.am