Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը, ամփոփելով 2018 թվականի տնտեսական ցուցանիշները, նշեց, որ անցնող տարին հեղափոխական, քաղաքական իրադարձությունների բուռն տարի էր, որի պարագայում իբրև կանոն տնտեսության մեջ բացասական միտումներ են նկատվում, սակայն նշեց, որ ամեն դեպքում տարին ավարտում ենք 5-ից մի փոքր ավելի բարձր տնտեսական աճով:
«Երկիրը կանգնած է լրջագույն խնդիրների առաջ, որոնք լուծումներ են պահանջում: 2018 թվականի ընթացքում համակարգային ինչ-ինչ տեղաշարժեր եղել են, որոնց մասին տարիներ շարունակ խոսել ենք: Կոռուպցիայի մասին, մենաշնորհների, բիզնես-իշխանություն սերտաճման մասին գոնե այս երևույթների նախադրյալները, հիմքերը այսօր բացակայում են»:
Ըստ Բագրատ Ասատրյանի՝ առաջնային խնդիրը դառնալու է նոր կառավարությունը, նոր կառավարության ծրագիրը, որում և պետք է տրվեն հիմնարար հարցերի պատասխանները:
«Ուզում եմ հայտարարել, որ բացի այդ նախադրյալներից՝ վատ պայմանների վերացումից, կուռուպցիա և այլն, ուրիշ մեկ այլ էական տեղաշարժ դեռևս չունենք տնտեսության մեջ»:
Անդրադառնալով մենաշնորհներին՝ տնտեսագետը նկատում է, որ դրանք այլևս «վերևից թույլտվությունների համակարգով» չեն աշխատում, նաև հավելում, որ բոլոր հրապարակումների համաձայն՝ 2018 թվականին, այնուամենայնիվ, Հայաստանում կյանքը բարելավվել է:
Աղբյուրն՝ այստեղ