Ջրային հիմնախնդիրներով Հայաստանում շատերն են զբաղվել: Նրանցից շատերն են իրենց ավանդը բերել ոլորտի զարգաման համաշխարհային փորձի ձևավորմանը: Եվ նրանց մեջ Ալբերտ Մարգարյանն առանձնահատուկ կարևոր դիրք ու տեղ ունի:
Ծնվել է Վայոց Ձորում՝ 1939 թվականի հունվարի 22-ին: Պատերազմի տարիները Մարգարյանների ընտանիքը անցկացրեց, ինչպես և մեր ժողովրդի բազմաթիվ զավակները, կարիքի մեջ՝ կրելով ահռելի դժվարություններ: Սակայն հենց այդ տարիներին նրա մոտ սկսեցին ձևավորվել բնավորության այնպիսի հատկանիշներ, որոնք հետագայում դարձան Ալբերտ Մարգարյան անհատականության հիմնական սկզբունքները: Դրանցից ամենակարևորը, պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությունն է, որը գումարվելով բնությունից տրված ահռելի տաղանդին, վճռորոշ դեր ունեցան մեծ գիտնականի ու մանկավարժի կայացման գործում: Իսկ մենք, հարգարժան պրոֆեսորի մտերիմներն, ամեն անգամ Վայքից դեպի Արցախ գնալիս, ավտոմեքենայից ազդանշան ենք տալիս այն քարայրի մուտքի մոտ, որտեղ անցել է Ալբերտ Մարգարյանի մանկությունը: Այդպիսով մենք մեր հարգանքի տուրքն ենք տալիս մեր սիրելի ուսուցչին:
Առանձնահատուկ մեծ է պրոֆեսոր Մարգարյանի ավանդը ճնշումային համակարգերի հաշվարկային մեթոդների մշակման ու շահագորշման բնագավառում: Մենք նրան ենք պարտական Մխչյանի խողովակաշարը փլուզումից փրկելու համար:
Ալբերտ Մարգարյանն իմ թեկնածուկան ատենախոսության ղեկավարն է, դոկտորական ատենախոսության՝ գիտական խորհրդատուն: Եվ այսօր ես ուզում եմ ասել, որ այն ամենին, ինչին հասել եմ գիտության բնագավառում, հիմնականում պարտական եմ պրոֆեսոր Մարգարյանին:
Հիմա էլ, չնայած պատկառելի տարիքին, Ալբերտ Մարգարյանը մտածում է ավելի արագ, քան մյուսները, նա շարունակում է իմանալ ավելին՝ քան մենք, նրա ուղեղը շարունակում է ճառագել:
Համոզված եմ, որ մեր սիրելի ուսուցիչը՝ Ալբերտ Մարգարյանը, դեռ երկար տարիներ շարունակելու է առաջնորդել մեզ գիտության զարմանահրաշ աշխարհում:
Շնորհավորում եմ ծնունդդ պրոֆեսոր Ալբերտ Յախշիբեկի Մարգարյան, ես Ձեզանից սովորել եմ գիտակրթական կյանքի այբուբենը, պարկեշտ մնալու գաղտնիքը նաև, ու միշտ շարունակելու եմ մնալ Ձեր աշակերտը:
Վաչե Թոքմաջյան կրտսեր
տեխնիկական գիտությունների դոկտոր