23 Սեպտեմբերի 2019թ. 14:58

ՎԱՂԸ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՆԱԽԱԳԱՀ ԿԸՆՏՐԻ

Հունվարի 23-ին, ժամը 14-ին նախատեսվում է գումարել ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների նոր կազմով անդրանիկ նիստը, որտեղ կընտրվի նորանշանակ խորհրդի նախագահը:

Խորհրդի կազմը հաստատվել է ՀՀ վարչապետի թիվ 1693-Ա որոշմամբ՝ 2018թ. դեկտեմբերի 28-ին ( այստեղ):

Նշենք, որ արմատական փոփոխություններ են կատարվել խորհրդի կազմի այն հատվածում, որտեղ առաջադրումները կատարում են ՀՀ վարչապետը և ԿԳ նախարարը: Հաշվի առնելով, որ խորհրդի կազմում չեն վերանշանակվել գործող ռեկտորի մերձավոր շրձապատի ներկայացուցիչները, կարելի է եզրակացնել, որ առաջիկայում Գագիկ Գալստյանի համար բարդ ժամանակներ են սպասում:

BUH.AM-ը հետևելու է ճարտարապետաշինարարական համալսարանում առաջիկա զարգացումներին և շարունակելու է լուսաբանել բուհում անառողջ իրավիճակի ստեղծման պատճառները և ռեկտոր Գագիկ Գալստյանի կամայական գործողությունները: