4 Հոկտեմբերի 2023թ. 20:24

Փորձագետ. Հայաստանում առկա է ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ոչ թե փոքր ՀԷԿ-երի հետ կապված պրոբլեմը

Արմինֆո. Հայաստանում փոքր հիդրոէլեկտրակայանների հետ կապված խնդիրներ չկան, կա ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիր: Այս կարծիքն է «Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» ՀԿ գործադիր տնօրեն Ռոման Մելիքյանը:

Ըստ նրա, պաշտոնական Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ երկրի ջրային ռեսուրսների ծավալը կազմում է 7 միլիարդ խորանարդ մետր ջուր, մինչդեռ երկրին անհրաժեշտ է 3 միլիարդ խորանարդ մետր ջուր: «Հետևաբար, խնդիրը պետք է փնտրել ոչ թե փոքր հիդրոէլեկտրակայաններում, այլ ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման մեջ», — ասել է գործադիր տնօրենը ԱրմԻնֆո-ի հետ զրույցում:

Նրա խոսքերով, ներկայումս Հայաստանում գործում է 184 փոքր ՀԷԿ, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 356 ՄՎտ: Փոքր հիդրոէլեկտրակայանը տալիս է երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի 20% -ը: Շինարարության փուլում են գտնվում նաև ավելի քան 35 փոքր ՀԷԿ-եր, որոնց ընդհանուր հզորությունը կկազմի 65 ՄՎտ է: «Ատոմակայանի պրոֆլակտիկ կանգնեցման ընթացքում ավելանում է փոքր ՀԷԿ-երի պահանջարկը, և դժվար է պատկերացնել, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե գեներացիայի այդ օբյեկտներն սկսեն փակվել», — ասել է փորձագետը, հավելելով, միևնույն ժամանակ, որ 2 փոքր ՀԷԿ  արդեն փակվել է:

Ըստ նրա, պետք է ընթանալ ոչ թե փոքր ՀԷԿ-երի փակման ճանապարհով, այլ դրանց արդիականացման, լուծելով բարձր բանկային տոկոսադրույքերի պրոբլեմը, ինչպես նաև ընթանալ արդյունավետ ներդրումային մթնոլորտի ստեղծման ճանապարհով: «Վրաստանում, օրինակ, առաջիկա տարիներին կկառուցվի ևս 50 փոքր ՀԷԿ, իսկ մեզ մոտ նկատվում է բաց թողնվող ջրի, ինչպես նաև արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալների նվազում, ինչի արդյունքում նվազում է ընկերությունների շահույթը», — հայտարարել է փորձագետը, ավելացնելով, որ փոքր ՀԷԿ-ը լուծում են սոցիալական խնդիրներ: Բացի համեմատաբար ցածր սակագներից, այն ապահովում է նաև 4500 աշխատատեղ:

Աղբյուրն՝ այստեղ