Հունվարի 23-ին գումարվել է ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների նոր կազմով անդրանիկ նիստը, որտեղ նորանշանակ խորհրդի նախագահ է ընտրվել ճանաչված շինարար Վլադ Ասատրյանը:
Հիշեցնենք, որ հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիվ 1693-Ա որոշմամբ՝ 2018թ. դեկտեմբերի 28-ին ( այստեղ):
Վլադ Ասատրյանը հասարակությանը հայտնի է ոչ միայն որպես հմուտ կամուրջաշինարար, այլ նաև սկզբունքային, ազնիվ, գրագետ անձնավորություն:
Համոզված ենք, որ նրա ղեկավարությամբ ճարտարապետաշինարարական համալսարանը պահպանելով ու վերականգնելով նախկին բարի ավանդույթները, կիրականացնի նոր գիտակրթական ծրագրեր և կամրապնդի իր դիրքերը հայրենական ու արտերկրի ճանաչված համալսարանների շարքում:
Ռաֆայել Վահանյան
BUH.AM կայքի աշխատանքները համակարգող խորհրդի նախագահ,
միջազգային գրոսմայստեր