«Սինոփսիս Արմենիա»-ի գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանն ընտրվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ:
«Ես կարևորում եմ համալսարան-մասնավոր համագործակցությունը: Համալսարանի զարգացման համար շատ կարևոր է նաև պրոֆեսորադասախոսական կազմի որակների էլ ավելի բարձրացումը: Այս պահին հիանալի նվիրյալ դասախոսներ կան Պոլիտեխնիկում, ովքեր որակյալ կադրեր են պատրաստել: Սակայն, կարծում եմ, որ այսօր խնդիրը կայանում է նրանում, որ երիտասարդներից քչերն են ցանկանում մնալ համալսարանում և աշխատել»,- ասաց Մուսայելյանը և հավելեց, որ այդ ամենի հիմնական խնդիրն աշխատավարձերն են:
BUH.AM կայքի աշխատանքները համակարգող խորհրդի անդամների և անձամբ իմ անունից շնորհավոելով պարոն Մուսայելյանին, պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, համոզված եմ, որ նա կգտնի անհրաժեշտ լուծումներ, ճանաչված բուհի բնականոն զարգացումն ապահովելու համար:
Ռաֆայել Վահանյան
միջազգային գրոսմայստեր
Աղբյուրն այստեղ