Վերջին 10 տարում միլիարդատերերի թիվը գրեթե կրկնապատկվել է՝ 2018-ին հասնելով 2208-ի։ Այդ մասին նշված է Oxfam բարեգործական կազմակերպության զեկույցում, որը պատրաստվել է ԴավոսիՀամաշխարհային տնտեսական համաժողովի նախօրեին։
Աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունն ամեն օր ավելանում է 2.5 միլիարդ դոլարով։
Նշվում է, որ 2017-2018 թթ. երկու օրը մեկ եւս մեկ մարդ միլիարդատեր է դարձել։
Միեւնույն ժամանակ Oxfam-ի հետազոտության մեջ նշվում է, որ երկրագնդի ամենաաղքատ 3.8 միլիարդ մարդկանց դրությունը չի բարելավվել. ի դեպ՝ նրանց ընդհանուր կարողությունը հավասար է ամենահարուստ 26 մարդկանց կարողությանը։
Ամենահարուստ մարդու՝ Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսի կարողությունը հասել է 112 միլիարդ դոլարի։
Դրա 1 տոկոսը հավասար է 105 միլիոն բնակիչ ունեցող Եթովպիայի առողջապահության տարեկան բյուջեին։
Աղբյուրը՝ այստեղ