Նա պատմության մեջ մտավ, երբ 1915 թվականին, երբ «Հարաբերականության ընդհանուր տեսությունը» հրատարակվեց:
Նրա տեսությունը հիմք հանդիսացավ, որպեսզի հետագայում կառուցվեն ժամանակի և տարածության նոր կոնցեպտներ:
Յոթ տարի անց Տոկիոյի «Իմպերիալ» հյուրանոցում նա գրում է մեկ այլ տեսություն, որը ոչ մի կապ չունի գիտության հետ: Նա կիսվում է երջանկության բանաձևով: Այդ փոքր բայց կարևոր աշխատությունը նա գրում է ոչ թե քաղաքական գործիչի կամ ընկերության տնօրենի համար, այլ առաքիչ տղայի՝ թեյավճարի փոխարեն:
Նա տղային խոստացել էր, որ որոշ ժամանակ անց, այդ թուղթը բավական թանկ կարժենա:
Եվ չէր սխալվել: Այդ փոքր թղուղթը, որը հայտնի է որպես «Էյնշտեյնի երջանկության տեսություն», 2017 թվականի հոկտեմբերի 24-ին վաճառվեց 1,56 միլիոն դոլարով Երուսաղեմում աճուրդի ժամանակ: Վրան գրված էր. «Հանգիստ և համեստ կյանքը ավելի շատ երջանկություն է բերում, քան հաջողության ձգտումը, որը ուղեկցվում է անհանգստությամբ»:
Այսպիսով, Էյնշտեյնը արևմտյան մոտեցմանը հակադարձեց արևելյան մոտեցումով: Շատ հաճախ մենք կապում ենք երջանկությունը նյութական հարստության հետ, բայց իրականությունը շատ ավելի պարզ է: Դրա փոխարեն մենք պիտի ազատվենք բարձր սպասումներից, կեղծիքներից եւ կարծրատիպերից:
Մենք պիտի գիտակցաբար ապրենք այս պահով, գնահատենք այն ամենը, ինչ տեղի է ունենում այսօր: Պիտի սովորենք շնորհակալ լինել կյանքի համար և այն հնարավորությունների, որոնք նա մեզ ընձեռում է:
Պիտի դադարենք մշտական ուղևոր լինել, ով անընդհատ գնում է մի կայարանից մյուսը՝ փնտրելով երևակայական երջանկություն:
Աղբյուրն՝ այստեղ