Այսօր Գագիկ Ներսիսյանի ծննդյան օրն է…

Փետրվարի 5-ին Գագիկ Ներսիսյանի ծննդյան օրն է: Այսօր այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նրա թոռնիկը՝ Մերին: Շատ հուզիչ տողեր են.

Պապիկ ջան, ծնունդդ շնորհավոր:
Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ որ տվել ես ինձ: Քեզ շատ եմ սիրում,բառերով ասել չեմ կարող, զգացածս սերը քո հանդեպ՝ կարող եմ միայն «լռությամբ» ցույց տալ: Շնորհակալ եմ, որ միշտ հպարտ եմ եղել քո անունով ու քեզանով: Կարողանում եմ հպարտ քայլել՝ գլուխս բարձր պահած:
Անելու եմ ամեն հնարավորը, որ դու էլ ինձանով հպարտանաս: Գնահատում և կարևորում եմ քո աշխատանքը :
Առողջություն քեզ ու անսպառ էներգիա:

Դե ինչ, մենք էլ ասենք. շնորհավոր ծնունդդ, պրոֆեսոր: Ապրի առողջ ու շարունակի արարել:

Գագիկ Սարգսյան