28 Նոյեմբերի 2023թ. 13:12

Մահացել է Ռաֆայել Վահանյանի հայրը

Փետրվարի 7-ին, 94 տարեկան հասակում, իր մահկանացուն կնքեց ֆիզմաթ. գիտությունների դոկտոր Արտյոմ Ընձակի Վահանյանը:

Համալսարանական իր գործունեությունը Արտյոմ Վահանյանն անցկացրել է Ռադիոֆիզիկայի ֆակուլտետում՝ սկսելով լաբորատորիայի ավագ ինժեների պաշտոնից, հասնելով մինչև գիտությունների դեկտորի գիտական աստիճանի:

Արտյոմ Վահանյանը ծնվել է 1925 թ.-ի հունիսի 23-ին Մեղրու շրջանի Կարճևան գյուղում` ծառայողի ընտանիքում:

1929 թ.-ին ընտանիքով տեղափոխվել են Երևան: Դպրոցն ավարտելուց հետո՝ 1946 թ.-ին ընդունվել է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ: Տարիներ շարունակ որպես ուսուցիչ աշխատել է Շամշադինի շրջանի մի քանի գյուղերում և Երևանում, իսկ 1963 թ.-ին աշխատանքի է անցել ԵՊՀ կիսահաղորդչային նյութերի ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիայում նախ որպես ավագ ինժեներ, իսկ նույն թվականի նոյեմբերից՝ որպես առաջատար ինժեներ: Լաբորատորիայում նա ղեկավարել է ինդիումի և գալիումի ֆոսֆիդների և նրանց պինդ լուծույթների ֆիզիկական հատկությունները հետազոտող խմբի գիտական աշխատանքները:

Երկար տարիներ կարդացել է «Կիսահաղորդիչների ֆիզիկա», «Պինդ մարմնային էլեկտրոնիկա», «Կիսահաղորդչային և դիէլեկտրիկական սարքերի ֆիզիկա» ընդհանուր և «Կինետիկական երևույթները կիսահաղորդիչներում», «Կիսահաղորդչային սարքերի ֆիզիկա», «Կիսահաղորդչային հետերոանցումներ» հատուկ դասընթացները:

Դասախոսական աշխատանքին զուգընթաց` Արտյոմ Վահանյանը զբաղվել է գիտական հետազոտություններով, որոնք հիմնականում նվիրված են եղել կիսահաղորդչային նյութերի և նրանց պինդ լուծույթների էլեկտրաֆիզիկական ու ջերմային հատկությունների մանրակրկիտ փորձարարական ուսումնասիրությանը:

Ցավակցում ենք Արտյոմ Վահանյանի ընտանիքին և հայտնում, որ հոգեհանգիստը տեղի կունենա շաբաթ օրը` փետրվարի 9-ին, ժամը 17-ին` Սուրբ Լազր սգո հանդիսությունների սրահում` Շահումյանի գերեզմատան ճանապարհին: Հուղարկավորությունը նույն տեղից կիրակի օրը, փետրվարի 10-ին` ժամը 13-ին: