23 Սեպտեմբերի 2019թ. 15:10

Աղի նոր վտանգի մասին

Կերակրի աղի նստվածքները մարդու օրգանիզմում նպաստում են իմունային ալերգիկ ռեակցիաների զարգացմանը: Այդ մասին հայտնել է MedicalXpress-ը: Մյունխենի Տեխնիկական համալսարանի գիտնականները վերլուծել են ատոպիկ դերմատիտով հիվանդների մաշկի նմուշները եւ հայտնաբերել, որ նատրիումի մակարդակը մաշկի ախտահարված մասերում նորման գերազանցում է 30 անգամ:

Մասնագետները պարզել են, որ նատրիումի քլորիդը ներգործում է T-բջիջների վրա՝ դրանց հարկադրելով արտադրելու մեծ քանակով IL-4 եւ IL-13 սպիտակուցներ: Այդ միացությունները, որպես կանոն, կարեւոր դեր են խաղում օրգանիզմի ձեռքբերովի իմունային պատասխանում, սակայն գերավելցուկի դեպքում կարող են մաշկի բորբոքային հիվանդությունների սրընթաց զարգացում հարուցել:

Ինչպես նշում են գիտնականները, ալերգիկ ռեակցիաները նկատելիորեն նվազում են այն բանից հետո, երբ T-բջիջները դադարում են ենթարկվել նատրիումի քլորիդի ներգործությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Աղբյուրն՝ այստեղ