Արցախահայությունը տաղանդավոր, հպարտ, արտաքին թշնամու դեմ անզիջում ու սկզբունքային պայքարի առաջնային գծում տասնամյակներ կանգնած մեր ժողովրդի անբաժանելի մասն է:
Ոչ ոք իրավունք չունի վիրավորելու մեր քույրերին ու եղբայրներին, ինչպիսի շարժառիթներ էլ ունենան դրա համար (տե՛ս Բաց TV-ի «Բաց օրը Ռուբեն Հախվերդյանի հետ» հաղորդումը այստեղ): Հայ ժողովրդի հազարավոր զավակներ, իրենց կյանքն են զոհաբերել այստեղ՝ առաջնագծում, որը ընդամենը պարզ մի անուն ունի՝ ՀԱՅՐԵՆԻՔ:
Եթե մենք չհասկանանք այս տարրական բաները, ապա մոտ ապագայում իսկապես կփակենք ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԷՋԸ:
Բոլորին սթափության կոչ եմ անում:
Հովհաննես Թոքմաջյան
տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր