ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՐ 60 ՏԱՐԵԿԱՆ

Այսօր լրանում է սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյակը։

Արամ Սարգսյանը՝ եղբոր ծնունդը Բակո Սահակյանի հրավերով նա կնշի Արցախում։

ԵԿՄ-ում կմեկնարկեն մի շարք միջոցառումներ. վարչությունում ծաղիկներ կխոնարհեն Վազգենի կիսանդրու առջեւ, ապա կուղեւորվեն Եռաբլուր, որտեղ ներկա է լինելու նաեւ ռազմաքաղաքական էլիտան։ Հաջորդ կանգառը կլինի Արարատում՝ սպարապետի տուն-թանգարանում, հնարավոր է զորամաս այցելեն, զուգահեռ ԵԿՄ բոլոր տարածքային կառույցներում նույնպես կնշեն 60-ամյակը։

Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը հանդիսավորությամբ նշելու նպատակով, ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով՝ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ։

Շնորհավոր ծնունդդ ՍՊԱՐԱՊԵՏ:

Աղբյուրն՝ այստեղ