BRICS Pay վճարային համակարգի միջոցով հնարավոր է վճարել գնման դիմաց այդ խմբի ցանկացած անդամ երկրում:
Այն մշակում են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ միասնական վճարային համակարգի (BRICS Pay) ստեղծման ուղղությամբ այդ երկրներն աշխատում, քանի որ ցանկանում են դրա միջոցով հնարավոր դարձնել գնումների դիմաց վճարումների իրականացումն այդ խմբի ցանկացած երկրում:
Տարբերակներից մեկի համաձայն՝ ստեղծվելու է հատուկ առցանց քսակ, որը կմիավորի խմբի բոլոր երկրների վճարային համակարգերը: Այն աշխատելու է Samsung Pay և Apple Pay ծառայությունների սկզբունքով: Ստեղծվելու է ամպային հարթակ, որը կմիավորի այդ երկրների ազգային վճարային համակարգերը:
Աղբյուրն՝ այստեղ