23 Սեպտեմբերի 2019թ. 15:56

Արհեստական ինտելեկտը կզբաղվի մետաստազների որոնմամբ

Յուրահատուկ նեյրոնային ցանց է ստեղծել UNIM ռուսական ընկերությունը, հաղորդում է «Ռեմեդիումը»: Նեյրոցանցի մշակողներն ասում են, որ համակարգը հարյուր անգամով կրճատում է օնկոլոգիական հիվանդության բնութագիրը որոշելու վրա բժշկի ծախսած ժամանակի ծավալը: Այս մասին գրում է հենարանը:

Ընդամենը 10 վայրկյանում կարելի է տվյալներ ստանալ նմուշում մետաստազներ հիշեցնող ձեւերի եւ դրանց գտնվելու վայրի վերաբերյալ: Սովորաբար դրա վրա ծախսվում է առնվազն 30 րոպե:

Նեյրոնային ցանցի հիմքում ավելի քան 60 տերաբայթ դիագնոստիկ տվյալների վերլուծություն է ընկած: Համակարգն ուսուցանվել է տասնյակ հազարավոր բժիշկների: Այժմ նեյրոնային ցանցն օգտագործվում է փորձարարական ռեժիմով՝ մշակող ընկերության լաբորատորիայում: Դրա օգնությամբ ուսումնասիրել են 600 հիվանդների տվյալներ, որոնց մոտ արդեն ախտորոշվել են ուռուցքային մետաստազներ, հաղորդում է recipe.by բժշկական պորտալը:

Աղբյուրն՝ այստեղ