Այսօր Հրաչ Արտաշի Խաչատրյանի ծննդյան օրն է: Առաջին անգամ այն նշելու ենք նրա բացակայությամբ:
Երկար տարիներ ղեկավարել է ՀՀ ջրային տնտեսության համակարգը: Եղել է “Հայջրտնտ” հատուկ նշանակության պետական ձեռնարկության գլխավոր տնօրենը:
Մի քանի տարի առաջ, Արզնի գյուղում գողտրիկ մի տուն էր գնել Հրաչը: Ամառները, կնոջ՝ երջանկահիշատակ Սվետայի հետ, նա անց էր կացնում բնության այդ փոքրիկ հրաշքում, որտեղ բարձր ու փարթամ ծառերի կողքին, աճում էին բազմաթիվ հատապտուղներ:
Խոտը հնձելու մեքենան իր ձեռքով էր պատրաստել. ճիշտ է չափերով մի քիչ մեծ էր ու տձև, բայց “իր գործը” լավ էր անում:
Ու հիմա ինձ թվում է, որ այս ամռանը նույնպես, ինքը կգնա այգի, կհնձի խոտը և կնոջ հետ միասին, կըմբոշխի օրվա բերկրանքը:
Շնորհավոր ծնունդդ Հրաչ Խաչատրյան:
Սոնա Գուլքանյան