Սմբատ Այվազյանը նշանակալի հետք է թողել Երրորդ Հանրապետության պատմության մեջ:
Երկար տարիներ նա զբաղեցրել է պետական պաշտոններ, եղել է ԳԽ եւ ԱԺ պատգամավոր, Պետեկամուտների նախարար:
2008-ին նա ակտիվորեն ներգրավվեց համաժողովրդական շարժմանը: 2008 թվականի փետրվարի 24-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց:
Հարուցված շինծու քրեական գործով նա 2008-ին դատապարտվեց երկու տարվա ազատազրկման: Համաներմամբ ազատ արձակվեց 2009-ի հունիսի 22-ին:
Սմբատ Այվազյանը ծնվել է 1959 թ. մարտի 10-ին Երեւանում: 1980 թ. ավարտել է Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը: 1980-1982 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1982-1988 թթ. աշխատել է տնտեսագետ ՀՀ տարբեր ձեռնարկություններում: 1991 թ.` ԼՂՀ Շահումյանի շրջանի դատախազ: 1992 թ. եղել է Քաշաթաղի առաջին պարետը, ՀՀ Կարմիրի շրջանի արտակարգ իրավիճակների պարետ, Սեւանի տարածաշրջանի օպերատիվ շտաբի անդամ եւ ռազմական հարցերի համակարգող, «Մեծն Տիգրան» աշխարհազորի ղեկավար, 1994-1998 թթ. «Սապֆիր» գործարանի տնօրեն, 1998 թ.` ՀՀ հարկային տեսչության պետ: 1999-2000 թթ.` ՀՀ պետեկամուտների նախարար ( այստեղ )
1990-1995 թթ.` ԳԽ պատգամավոր, 1995-1999 թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 89 ընտրատարածք): «Հանրապետություն» խմբակցության անդամ, «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ, ապա նախագահ: 2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 10 ընտրատարածքից:
Մահացել է 55 տարեկան հասակում՝ 2014թ. հունիսի 8-ին:
Շնորհավոր ծնունդդ Սմբատ ջան: