ՆԱՎԹԸ 35 ՏՈԿՈՍՈՎ ԹԱՆԿԱՑԵԼ Է

Ինչպես և սպասվում էր, նավթի շուկայում տեղի են ունենում գնանշումներ՝ մարտի 21-ին այդ ապրանքի գնի կտրուկ բարձրացումից հետո, որը հետևել է ԱՄՆ պահուստներում հումքի ծավալների անսպասելի կրճատումից հետո:

Brent-ի համար ֆյուչերսների արժեքը նվազել է 2 տոկոսով` կազմելով 67,32 դոլար մեկ բարելի դիմաց՝ ներդրողների շահույթի ամրակայման ֆոնին: Վերջին ամսվա ընթացքում նավթի գինը բարձրացել է 5 տոկոսով և գրեթե 35 տոկոսով՝ 2019 թվականի սկզբից: Այս մասին Regnum-ին ասել է Ֆինանսների և ներդրումների կառավարման ակադեմիայի փորձագետ Գենադի Նիկոլաևը:

«Գնի հետագա աճի համար անհրաժեշտ կլինի ապրանքի շուկայի հավասարակշռման նոր դրական վիճակագրություն. ԱՄՆ-ից ստացված թարմ տվյալները վկայում են հավասարակշռության վերականգնման մասին, սակայն, ըստ ԱՄՆ էներգետիկայի տեղեկատվության վարչության կանխատեսումների՝ երկիրը կրկին կավելացնի արտադրությունն օրական 12.1 միլիոն բարել: Դա կլինի պատմական առավելագույն մակարդակը: Լրացուցիչ մտահոգությունները պայմանավորված են Չինաստանում և Եվրոպայում ՀՆԱ-ի աճի թույլ տվյալների պատճառով, ինչը մեծացնում է հումքի համաշխարհային պահանջարկի անկման ռիսկերը», — բացատրել է փորձագետը:

Ներդրողներն ուշադիր հետևելու են Միացյալ Նահանգների և Չինաստանի առաջատար քաղաքական գործիչների միջև բարձր մակարդակի բանակցություններին, որոնք տեղի են ունենալու մարտի 28-29-ը: Եթե երկրների միջև առևտրային համաձայնագիր չկնքվի մինչև ամսվա վերջ, ապա համաշխարհային տնտեսությունը կարող է ավելի դանդաղել:

«Շուկայում փխրուն հավասարակշռությունը պահպանվելու է ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնված Իրանում և Վենեսուելայում արդյունահանման կրճատման շնորհիվ: Այսպիսով, նավթի գնանշումները կշարունակվեն մեկ բարելի դիմաց 67.10-68.00 դոլարի միջակայքում, մինչև առևտրային բանակցությունների մասին նոր տեղեկատվություն հայտնվի», — կարծում է Նիկոլաևը:

Աղբյուրն՝ այստեղ