Իգոր Մկրտումյանն Ինտերնետ Հանրություն ՀԿ նախագահն է։ Աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանում և Երևանի Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտում։
Իգոր Մկրտումյանի ավանդը Հայաստանում Ինտերնետ ոլորտի զարգացման, ինչպես նաև am և “հայ” հայկական դոմենային անունների տիրույթի գործարկման հարցում հսկայական է։Նա այն եզակի անձանցից է, ով իր առաջադեմ հայացքներով կամուրջ հանդիսացավ երկու շռնդալից փոփոխվող դարերի միջև` քսաներորդի կեսերի պահպանողական արժեքները կապելով քսանմեկերորդի խելահեղ արագացումների հետ: Նա իր չափով ու մասով կարողացավ մի փոքր լցնել նաև 90-ականների “դատարկությունը” և հստակ ընդգծել, որ երկրային արժեքներից կարևորագույնը` բարոյականությունն է:
Շնորհավոր փառավոր ծնունդդ Իգոր Բորիսի Մկրտումյան:
Ռաֆայել Վահանյան
միջազգային գրոսմայստեր