ԻՆՉՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ԱՐԱԳԱՑՆԵԼ ԱՆԹԵԼ ՀԱՄԱՑԱՆՑԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Բրիտանական Virgin Media ընկերության մասնագետները ներկայացրել են ութ տարբերակ՝ անթել ինտերնետի արագությունը ավելանելու հետ կապված։ Այս մասին հայտնում է hraparak.am-ը։

Մասնավորապես, օգտատերերին խորհուրդ է տրվում մշտապես մաքրել համացանցային բրաուզերի քեշը, նաեւ ժամանակին կատարել բրաուզերի թարմացումները։ Կարեւոր է նաեւ իմանալ, թե ինչ հակավիրուսային համակարգ է դրված համակարգչի ծրագրային բազայում։

Մասնագետները նշում են, որ միայն լիցենզավորված անտիվիրուսային ծրագրերը չեն խանգարում համացանցի արագությանը։ Ուշադրություն է պետք դարձնել նաեւ Wi-Fi ռոուտերի գտնվելու վայրին։ Ցանկալի է, որ այն լինի որոշակի բարձրության վրա եւ որքան կարելի է հեռու լուսամուտներից։

Մասնագետները նկատում են, որ ամեն տուն ունի իր սեւ բծերը, որտեղ կապը թույլ է կամ առհասարակ չկա եւ սա եւս պետք է հաշվի առնել։

Աղբյուրն՝ այստեղ