23 Սեպտեմբերի 2019թ. 15:55

Մարիա Զախարովան արձագանքել է Արայիկ Հարությունյանի առաջարկներին

Ռուսաստանի Դաշնությունը գնահատում է այն քայլերը, որոնք ցույց են տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի շահագրգռվածությունը խնդրի կարգավորման հարցում:

Այս մասին ապրիլի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ արձագանքելով Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Արցախի օդային տարածքը միջազգային թռիչքների համար բաց դարձնելու և Սարսանգի ջրամբարն Արցախի ու Ադրբեջանի կողմից համատեղ օգտագործելու երկու մարդասիրական  առաջարկներին:

«Առաջին հերթին պետք է այս նախաձեռնությունն, ինչպես մյուս նախաձեռնությունները գնահատել: Սա ցույց է տալիս, որ երկրները շահագրգռված են հակամարտության կարգավորման հարցում: Եթե այլ պետությունների կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների միջամտությունն անհրաժեշտ լինի, այս հարցը նույնպես կարող է դիտարկվել: Կարծում եմ, որ լավ հնարավորություն կլինի դիտարկել այս և այլ հարցերը Մոսկվայում կայանալիք արտգործնախարարների առաջիկա հանդիպման ընթացքում»,- ասաց Զախարովան:

Աղբյուրն՝ այստեղ