Այդին Մորիկյան…
Եթե փորձենք մեկ նախադասությամբ բնորոշել նրան, չափազանց դժվար խնդրի առաջ կկանգնենք:
Խոշոր տրամաչափի մտավորակա՞ն. այո…
Ակնառու պետական գործի՞չ. այո…
Խորը վերլուծական հնարավորություններով օժտված հրապարակախո՞ս. այո…
Տաղանդավոր գրո՞ղ. իհարկե…
Հմուտ մանկավա՞րժ. անկասկած…
Սակայն կա ևս մի արժանիք, որը բարձր է նշվածներից. Այդին Մորիկյանին կարելի է բնորոշել որպես ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶՆՎՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇ …
Այդպես նա ապրեց իր երկրային կյանքի 51 կարճ տարիները…
Այդպես նրա կերպարը շարունակում է լույս սփռել իր մահվանից հետո` 10 տարի շարունակ… Ու դա կշարունակվի` հավերժ:
Այդինի մասին կարելի է խոսել երկար, սակայն որոշեցինք մտովին ետ գնալ ու պարզապես ներկայացնել նրա ուսանողներից մեկի գրառումը… Այդին Մորիկյանի մահից 4 տարի անց կատարված՝ հրաժեշտի գրառումը…
Դե ինչ, սկսենք սկզբից…
Իսկ սկիզբը նման էր հեքիաթի: Հանդիպեցինք, զրուցեցինք, դասեր քաղեցինք, սովորեցինք ու «խորհեցինք»: Խորհեցինք նրա ասածների մասին ու գտանք մեր ճիշտը, մեր ուղին:
Հանդիպեցինք բարու հետ ու ակամայից բարիացանք…
Այդ բեկումնային հանդիպումից անցան օրեր, ամիսներ ու ընդամենը 4 տարի, ու էլի կանցնեն: Բայց չի մոռացվի ոչ մի խոսք, ոչ մի արտահայտություն ու ոչ մի հանդիպում: Հանդիպում, որն օգնեց ճանաչել աշխարհն ու ինքներս մեզ: Հանդիպում, որը մտածելու տեղիք տվեց: Հանդիպում, որը կրթեց:
Ու այդպիսի հանդիպումներից մեկից հետո էլ Նա վեր կացավ, սովորականի պես դուռը բացեց ու գնաց…
Երևան, 2013թ.
Մեզ մնում է միայն ավելացնել.
Շնորհավոր Աստծոհաճո ծնունդդ Այդին…
Գագիկ Ներսիսյան, Հովհաննես Թոքմաջյան, Արմեն Կիրակոսյան
Նկարը՝ պրոֆեսոր Ալբերտ Սոխիկյանի: