28 Նոյեմբերի 2023թ. 14:19

Մանվել Մամոյանը Գինեսի նոր ռեկորդ կսահմանի

Գինեսի ռեկորդակիր Մանվել Մամոյանը մոտ ժամանակներս նոր ռեկորդ կսահմանի՝ «վագրի ծալում» վարժության վրա: Այդ վարժության ռեկորդը 12 անգամ է եղել, Մանվելը մտադիր է 13 անգամ իրականացնել այն: Մանվելը մտադիր է այս տարի 10 ռեկորդի հեղինակ դառնալ։

Մանվել Մամոյանը սպորտով սկսել է զբաղվել 10 տարեկանում՝ ձյուդո, ապա հունահռոմեական ոճի ըմբշամարտ: 17 տարեկանում Մանվելը Հայաստանում գրանցել է 11 ռեկորդ և ամեն տարի նորանոր ռեկորդներով է հանդես գալիս՝ նպատակ ունենալով Գինեսի բացարձակ ռեկորդակիր դառնալ:

Աղբյուրն` այստեղ