16 Սեպտեմբերի 2019թ. 8:00

Trouble-shooter

Աշխարհում այս մասնագիտության տեր ընդամենը 100 մարդ կա։ Նրանցից ոմանց հոնորարը հասնում է ժամում 100 000 դոլարի, իսկ օրակարգը պլանավորված է ամիսներ առաջ։

Փաստորեն, կա այդպիսի մասնագիտություն՝Trouble-shooter։ Նրանց աշխատանքի էությունը կայանում է նրանում, որ նրանք ճամփորդում են ողջ աշխարհով մեկ ու լուծում մարդկանց խնդիրները։ Ցանկացած մարդու ցանկացած խնդիր, սովորաբար՝ մեծ կորպորացիաների, ավելի հազվադեպ՝ մասնավոր անձանց։

Trouble-shooter-ների մոտ գլխավորն իրենց գործնական հեղինակությունն է։ Պատվիրատուները տառացիորեն ձեռքից ձեռք են խլում նրանց՝ տանելով մրցակիցներից։ Նրանց գովազդը միայն մեկն է՝ 100-տոկոսանոց արդյունք։ Սխալը բացառվում է։

Նրանց աշխատանքի էությունն ավելի լավ հասկանալու համար բերենք թրաբլ-շութերների աշխատանքի մի քանի օրինակ։

Ամերիկայում 2 մեծ ֆիրմաներ կային, որոնք հրատարակում էին ամենամսյա «դեղին էջեր» ուղեցույցներ։ Շուկայում նրանց համար նեղվածք էր, գործի էր դրվում սև փիառը, դեմպինգը, միմյանցից աշխատակիցներ տանելու արատավոր պրակտիկան։ Ոչինչ չէր օգնում. գնում էին քիթ-քթի։

Սովորաբար բոլոր գրասենյակային աշխատողները միանգամից երկու ուղեցույց էին գնում, յուրաքանչյուրը՝ մեկ դոլար՝ առանձնապես չմտահոգվելով, թե որն է մյուսից ավելի լավը։ Ի դեպ, երկու ուղեցույցներում էլ նույն ինֆորմացիան էր։ Եվ ահա այդ ֆիրմաներից մեկը հրավիրեց Trouble-shooter-ի։

Նա խորացավ իրավիճակի մեջ, մտածեց ու ասաց.

– Մյուս ամիս թողարկեք ավելի փոքր ձևաչափի ուղեցույց, իսկ որպեսզի ինֆորմացիան լինի նույնքան, ինչ նախկինում, թող այն փոքր, բայց հաստ լինի։

Trouble-shooter-ը ստացավ իր հոնորարն ու գնաց, իսկ մրցակից ֆիրման սնանկացավ մի երկու ամսից…

– Եվ ո՞րն է գաղտնիքը։

– Բանն այն է, որ, երբ ուղեցույցները միևնույն ձևաչափն ունեին, ապա գրասենյակային սեղանների վրա դրանք ընկած էին՝ որպես քարտեր, իսկ երբ մի ուղեցույցը մեծ ու տափակ է, իսկ մյուսը՝ փոքր, բայց հաստ, ապա դուք ցանկացած պարագայում փոքրը կդնեք մեծի վրա…

Եվ ամսվա վերջում կհասկանաք, որ օգտագործել եք միայն վերևինը, իսկ մեծը ոչ մի անգամ ամսվա ընթացքում այդպես էլ չեք բացել։ Ուրեմն էլ ինչո՞ւ դրա վրա գումար ծախսել, եթե փոքրի մեջ ամեն ինչ կա։

Երկրորդ օրինակը։

Nike ֆիրմայի գլխադասային գրասենյակում 1000 հոգի գլուխ էր ջարդում անլուծելի խնդրի վրա։

Հրավիրում են Trouble-shooter-ի, նկարագրում խնդիրը։

Մենք սկսեցինք սպորտային կոշիկներ արտադրել Աֆրիկայի մի քանի շատ աղքատ երկրներում։ Նախապես ամեն ինչ հաշվարկել էինք, ֆաբրիկաներ կառուցել, ուսուցանել անձնակազմին, ինքնարժեքը պետք է ցածր լիներ, բայց բախվեցինք անակնկալ խնդրի հետ. մեր ֆաբրիկաների տեղացի աշխատակիցներն անխղճաբար գողանում էին պատրաստի արտադրանքը։ Ամբողջ գյուղեր, մեծից փոքր, հագնում էին այդ սպորտային կոշիկները, որոնք համադրելի էին իրենց տարեկան շահույթի հետ։

Մենք փորձեցինք ավելի շատ անվտանգության աշխատակիցներ վարձել տեղացի բնակիչներից, բայց ամեն բան միայն ավելի վատ էր, և պարզվեց, որ նրանց ընտանիքներն էլ են սիրում մեր սպորտային կոշիկները…

Եթե անվտանգության աշխատակիցներ հրավիրեինք ԱՄՆ-ից, ապա այդ մարզակոշիկների ինքնարժեքը շատ կբարձրանար։

– Իսկ ի՞նչ եք դուք ինձնից ուզում,- ասաց հրավիրված Trouble-shooter-ը։

– Մտածեք, թե ինչպես անենք, որ գողությունները պակասեն ու հասնեն 0-ի՝ միևնույն ժամանակ՝ ֆաբրիկայի պահպանության համար էլ առավել գումարներ չներգրավելով,- ասացին Nike-ում։

Trouble-shooter-ը, իհարկե, ոչինչ չէր հասկանում կոշիկի արտադրությունից, բայց ի տարբերություն 1000 ու մի թոփ-մենեջերների, որոնք դրանից գլուխ էին հանում, կարողանում էր ցանկացած խնդրի նայել բացարձակապես ուրիշ անկյունից։ Նա մի քիչ նստեց սառը, մութ սենյակում ու տվեց պատասխանը.

– Դուք պետք է տարբեր երկրներում արտադրեք առանձին ձախ և աջ մարզակոշիկներ։

Սոֆա Պետրոսյան

Աղբյուրն` այստեղ