Լեգենդրերի մրցաշարում, հաղթելով երկու պարտիա, չորս խաղ ավարտելով ոչ-ոքի և չկրելով ոչ մի պարտություն, միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը:
Հիշեցնենք, որ մրցաշարում մասնակցում էին շախմատի աշխարհի լեգենդները՝ Անատոլի Կարպովը, Լյուբոմիր Լյուբոևիչը, Օլեգ Ռոմանիշինը:
Երկրորդ-երրորդ տեղերը կիսեցին Անատոլի Կարպովը և Լյուբոմիր Լյուբոևիչը:
Սա հայ շախմատիստի փայլուն հաղթանակներից է:
Առջևում բլից մրցաշարն է: