22 Սեպտեմբերի 2023թ. 6:40

Հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի բարձրագույն կոչում է շնորհվել. tert.am

«Աճեմօղլուն ինստիտուտի բարձրագույն կոչմանն է արժանացել գիտության և բարձրագույն կրթության ոլորտներում իր առանձնահատուկ ձեռքբերումների համար»,- tert.am-ի փոխանցմամբ՝ ասված է ինստիտուտի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության մեջ:

Տնտեսագետն իր հերթին թվիթերյան էջում հրապարակում է արել՝ շնորհակալություն հայտնելով ուսումնական հաստատությանը բարձր գնահատականի մասին: Նա հայտարարել է հաստատությունում գիտամանկավարժական գործունեությունը շարունակելու մասին:

Հայտնի է, որ Աճեմօղլուն ծնվել է 1967թ.՝ ստամբուլահայերի ընտանիքում: 1989թ. նա ավարտել է Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանը, Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցում գիտությունների դոկտորի կոչում է ստացել: Վերջին 15 տարվա ընթացքում Աճեմօղլուն գիտական և դասախոսական գործունեություն է ծավալում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում: Մի քանի տարի շարունակ նա դիտարկվել է տնտեսագիտության ոլորտում հեղինակավոր Նոբելյան մրցանակի հավակնորդ:

Աղբյուրն՝ այստեղ