18 Հոկտեմբերի 2019թ. 9:54

Թբիլիսիում իր աշխատանքները գումարեց մրջազգային IX գիտաժողովը…

Թբիլիսիում, Վրաստանի տեխնիկական համալսարանում, ընթանում են ջրային ոլորտի, բնապահպանության, ճարտարապետության և շինարարության արդի հիմնախնդիրներին նվիրված IX միջազգային գիտաժողովի աշխատանքները:

Գիտաժողովի աշխատանքները համակարգում են Վրաստանի տեխնիկական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Արչիլ Պրանգիշվիլին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը և Վրաստանի ջրային տնտեսության տնօրեն, պրոֆեսոր Գիվի Գավարդաշվիլին:

Գիտաժողովն առաջին անգամ տեղի է ունեցել 2011թ., որի աշխատանքներին մասնակցել են Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի գիտնականները: Այսօր դրա աշխատանքներին մասնակցում են 10 երկրների ներկայացուցիչներ`Վրաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Լատվիայից, Լեհաստանից, Իսպանիայից, Բելառուսից, Ուկրաինայից, Ռուսաստանի Դաշնությունից, Արցախից:

Արցախից և Հայաստանից գիտաժողովում ներկայացվել է 4 զեկուցում` Շուշիի տեխնոլոգիական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Երևանի պետական համալսարանի գիտաշխատողների և մագիստրանտների կողմից:

Գիտաժողովի աշխատանքներն ամփոփվել են գիտաժողովի նյութերի տեղեկագրում, որը բաղկացած 343 էջից:

Ափսոսանքով պետք է նշել, որ թեև Ճարտարապետության և շինարարության Հայսատանի ազգային համալսրանը գիտաժողվի հիմնադիրներից է, սակայն, ռեկտորի պաշտոնում Գագիկ Գալստյանի նշանակվելուց հետո, 5 տարի է, ինչ այդ բուհը գիտաժողովի աշխատանքներին չի մասնակցում:

Գագիկ Սարգսյան