Երեկ երեկոյան, ԲՈԿ-ում ավարտվել են ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքները: Այս մասին գրում է Rector.am-ը:
Ստուգման հիմք են հանդիսացել Գագիկ Ներսիսյանի կողմից հրապարակված “Գրագողությունը ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսությունում” գրքում բերված փաստերը (այստեղ, այստեղ):
Եզրակացությունն այսօր հավանաբար կուղարկվի ՀՀ ԿԳՄՍ նախարարին։
Սպասենք ԲՈԿ-ի եզրակացության պաշտոնական հրապարակմանը:
Պարզ է մի բան՝ ճարտարապետաշինարարական համալսարանում՝ Գագիկ Գալստյանի անփառունակ կառավարման մայրամուտը խաղաղ չի լինելու:
Աղբյուրն՝ այստեղ