Մի անգամ Լեոնիդ Իլյիչ Բրեժնևն աշխատանքային այցով ուղևորվեց դեպի Գվինեա: Դա սովորական, շարքային ուղևորություն էր, և ոչ ոք հարձակման չէր սպասում:
Սակայն Միջերկրական ծովի վրա ԽՍՀՄ թիվ 1 օդանավը անսպասելիորեն գրոհվեց ֆրանսիական օդուժի կործանիչի կողմից: Երեք անգամ նա դուրս եկավ թիրախի վրա և կրակ բացեց:
Դա տեղի ունեցավ 1961-ի փետրվարի 9-ին՝ Գրինվիչի ժամանակով ժամը 1423-ից-1430-ի ընթացքում՝ Ալժիրից 130 կմ հյուսիս:
Խորհրդային ինքնաթիռի երթուղին նախօրոք համաձայնեցվել էր Ֆրանսիայի իշխանությունների հետ: Նաև պաշտոնապես հայտարարվեց, որ կործանիչի հայտնվելուց քիչ առաջ անձնակազմը ռադիոկապ է հաստատել Ալժիրի օդանավակայանի հետ (Ալժիրն այդ ժամանակ դեռ Ֆրանսիայի տիրապետության տակ էր): Այսպիսով, Ֆրանսիայի իշխանությունները հաստատ գիտեին ԽՍՀՄ թիվ 1 օդանավի գտնվելու վայրը:
Խորհրդային ինքնաթիռի հրամանատարը Բորիս Բուգաևն էր: Անցնելով Մեծ հայրենական պատերազմի թոհուբոհը, նա հազարավոր ժամեր թռիչքային փորձ ուներ և ուներ մեծ հեղինակություն:
«Մենք հրատապ ռադիոգրամ փոխանցեցինք անգլերեն և ֆրանսերեն լեզուներով.«Զինվորական կործանիչը թռչում է մեր՝ «Իլյուշին-18» թիվ 75708 ինքնաթիռի շուրջը: Խնդրում ենք այս տարածքից հանել այն»: Ալժիրի օդանավակայանի ռադիոկայանը, ընդունելով այս ռադիոգրամը, երկու անգամ պատասխանեց «Օ Քեյ»,— հիշում էր այդ դրվագը Բորիս Բուգաևը:
Սակայն, դիսպետչերների հանձնարարականը չի ազդել ֆրանսիացի կործանիչի պահվածքի վրա: Ավելին, նա ևս մեկ գրոհ է իրականացրել ու կրակահերթ բացել: Բորիս Բուգաևը կանխատեսելով կործանիչի -իգործողությունները, հարձակումից մի քանի վայրկյան առաջ, կտրուկ փոխում է Իլ-18 -ի կուրսը և հեռանում դեպի արևելք: Ֆրանսիացի կործանիչը, չի համարձակվում հետապնդել խորհրդային ինքնաթիռին:

Բորիս Բուգաև
Պատմության մեջ միակ դեպքն է, երբ պետության ղեկավարի ինքնաթիռը հարձակման է ենթարկվել պատերազմի մեջ չգտնվող երկրի օդուժի վրա:
Բրեժնևը բարձր է գնահատել օդաչուի վստահ գործողությունները: Երկրի առաջնորդի դերը ստանձնելուց հետո՝ 1966-ին, նա Բուգաևին շնորհում է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում: Բուգաևը նշանակվում է ԽՍՀՄ քաղաքացիական ավիացիայի փոխնախարար, հետո նախարարի առաջին տեղակալ, իսկ 1970 թվականից՝ նախարար:

Դմիտրի Ադբաշյան
Բորիս Բուգաևը այդ պոստում աշխատում է 17 տարի: Նրա օրոք, քաղաքացիական ավիացիան, զինված ուժերի պահեստազորից՝ վերափոխվում է անկախ հզոր կառույցի:
Իրականացվում են մեծ թվով հավակնոտ ծրագրեր, կառուցվում են հարյուրավոր նոր օդանավակայաններ, ստեղծվում են նոր ենթակառուցվածքներ, նախագծային և հետազոտական ինստիտուտներ, հսկայածավալ գործարաններ:
Արդեն 1980 թվականին, սովետական ԽՍՀՄ քաղաքացիական ավիացիան ավելի շատ մարդ էր տեղափոխում, քան աշխարհում ցանկացած այլ երկիր՝ տարեկան ավելի քան 100 միլիոն ուղևոր:
Միայն Հայաստանում 1980-ական թվականներին գործում էր 17 օդանավակայան: Սա իհարկե նաև քաղավիացիայի Հայաստանի ստորաբաժանման այն տարիների ղեկավար Դմիտրի Ադբաշյանի երախտիքն էր, ով վայելում էր Բորիս Բուգաևի աջակցությունն ու մեծ վստահությունը:
Իգոր Դոկուչաև
Աղբյուրն՝ այստեղ