7 Դեկտեմբերի 2019թ. 21:10

Գրագող դոկտորը՝ դոկտորանտների գիտական խորհրդատու

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի գրագող լինելն՝ արդեն հաստատված փաստ է:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 29.08.2019թ. N575-Ա/2 հրամանով սեղծված հանձնաժողովի եզրակացությամբ, գրագողության փաստերից բացի, հաստատվել է նաև, որ ռեկտորի դոկտորական ատենախոսության գիտական 3 նորույթից 2-ը կրկնում է թեկնածուականը:

Եվ այս մարդը, ով վերը նշված բացահայտումներից հետո՝ անմիջապես պետք է պաշտոնանկ արվեր, ոչ միայն շարունակում է պաշտոնավարել, այլև՝ մնալ դոկտորանտների գիտական խորհրդատու:

Ի՞նչ կարող է տալ գրագող, չկայացած ռեկտորն իր դոկտորանտներին:

Գիտության և կրթության բնագավառում՝ ՈՉԻՆՉ:

Սակայն վնաս՝ ինչքան ասես: Հաստատ:

Նրանց երիտասարդ, դեռևս վերջնականապես չձևավորված հոգիներում՝ սկզբունքների, պարկեշտության, երախտագիտության և ոգեղեն արժեքների գերակայությանը, ամենայն հավանականությամբ,  կփոխարինեն երեսպաշտությունը, քծնանքը, փոքրհոգությունը, այլ արատավոր երևույթներ:

Ցավոք, դրանց առաջին դրսևորումներն  արդեն առկա են:

Եվ մեր երիտասարդ մասնագետների մերձավորները, և առաջին հերթին՝ ամբիոնի վարիչներն, ովքեր կոչված են հեռու պահել նրանց հնարավոր այդ փորձությունից, իրենք են իրենց կեցվածքով ուղղորդում նրանց այդտեղ:

Լրջանալու պահն է:

Գագիկ Գալստյանի պաշտոնավարման մայրամուտին, գոնե, մտածեք այս մասին:

 

Պետրոս Համբարձումյան

տեխնիկակական գիտ. դոկտոր, պրոֆեսոր