Բոլորիս է հայտնի հայկական սպորտում ԽՍՀՄ ըմբշամարտի բազմակի չեմպիոն Ժորա Զաքարյանի ունեցած ավանդը: Նա մարզել է նաև ըմբիշների մի քանի սերնդի, որոնք մեր երկիրը պատվով ներկայացրել են միջազգային մրցահարթակներում: Այսօր լեգենդար մարզիկը գնաց դեպի հավերժություն։
Մենք միշտ հիշելու ենք նրան, որպես բարոյականության և առաքինության չափանիշ, որպես ընկեր, որին միշտ ուզեցել ենք նմանվել, որպես ՄԱՐԴ, որով հպարտանում էր ողջ ազգը։
Ռաֆայել Վահանյան
միջազգային գրոսմայստեր