30 Հոկտեմբերի 2020թ. 12:09

Այսօր Իգոր Բորիսի Մկրտումյանի ծննդյան օրն է…

Այսօր Իգոր Բորիսի Մկրտումյանի ծննդյան օրն է…

Մտավորական, գիտնական, Հայաստանում ինտերնետի կայացման, զարգացման նախաձեռնող, “am” եվ “հայ” հայկական դոմենային տիրույթների գործարկման առաջամարտիկ., “ինտերնետ հանրություն” հկ — ի հիմնադիր նախագահ:

Իգոր Մկրտումյանն այն անհատականություններից է, ովքեր իմաստավորում են մեր կյանքը, այն մտավորականներից, ովքեր լինելով լավատես, ունեն ու պահպանում են իրենց սկզբունքները ` նաև լիարժեք պատկերացնելով առկա մարտահրավերները և իրական վտանգները:

Իգոր Մկրտումյանը “64 պլյուս” հկ -ի վարչության անդամ է, “Բուհ” լրատվավերլուծական կայքի`www.buh.am, հիմնադիր անդամ:

Հարգելի Իգոր Բորիսի, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ, ցանկանում եմ քաջառողջություն, երկար տարիների բեղմնավոր, արգասաբեր, իմաստալից կյանք ` ի փառս մեր հայրենիքի:

Ռաֆայել Վահանյան

միջազգային գրոսմայստեր